Էջմիածնի Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի, ներսում մոմավառություն չի լինի:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Վեհափառի գաղափարով որոշվեց, որ այլևս դրսում չթաղել ու ամբողջ հրապարակը չվերածել գերեզմանատան, սկսվեց կառուցվել կաթողիկոսական դամբարան, որն ամենօրյա ու անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն։ Մայր տաճարի հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու»։

Բաց մի թողեք
Գյումրիի Տերյան փողոցը կարկուտի և հորդառատ անձրևի ժամանակ. Տեսանյութեր
Անչափ շնորհակալ ենք, անկեղծորեն հուզված ենք․ Վերոնիկա Զոնաբենդ. Լուսանկար
«Կարենս բարության մարմնացում էր». Կարեն Ավագյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին՝ Մարտակերտի և Մարտունու միջանկյալ հատվածում. Լուսանկար