Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին են զանգահարել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ իրենց տանը տաք ջուրը վրան թափվելու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային թերմիկ այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ ծնողի կողմից իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 5-ամյա Գ․ Դ․-ն։
Տեղում երեխայի 27-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց տանը գազօջախի վրայից կաթսայով տաք ջուրը անզգուշությամբ իր վրա լցնելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Բաց մի թողեք
Եվրոպայում առողջապահության սպասման ժամանակը. ամենավատ երկրները
Ռուսաստանը պաշտոնապես հրաժարվեց սեքսոպաթոլոգներից
Կլիմայի փոփոխություն. Ինչպե՞ս են ջերմային ալիքները ազդում հղիությունների վրա ամբողջ Եվրոպայում