Նոյեմբերի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողացել են թիվ 19 մանկապարտեզի ջեռուցման համակարգերը:
Մանկապարտեզի տնօրեն, Լոռու մարզի բնակի 39-ամյա Արփինե Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 8-ի ժամը 17։30-ից մինչև նոյեմբերի 9-ը՝ ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Վանաձոր քաղաքի Սուխումի փողոց 5 հասցեում գործող թիվ 19 մանկապարտեզի ՀՈԱԿ շենքի առաջին հարկի մետաղապլաստե դուռը և գողացել շենքի առաջին և երկրորդ հարկում գտնվող երկու հատ «Մերկուրի» տեսակի գազի կաթսաները:

Բաց մի թողեք
Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու
Ինչ են գնելու 148,5 միլիոն դրամով
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը. Լուսանկար