Հարգելի լրագրողներ, ի պատասխան ձեր բազմաթիվ հարցերի հայտնում եմ՝
Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։
Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։
Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:
Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ։
Պատգամավոր Ագնեսա Խամոյան


Բաց մի թողեք
Ժամանակն է վախենալ այս մթնոլորտից
Փաշինյանի անիմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում
Արժի, որ տիկին Գալյանն իրեն ավելի կոռեկտ պահի