Տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված «Jamais» («Երբեք») երգի և տեսահոլովակի պրեմիերան:
Երգը նվիրված է Շառլ Ազնավուրին ու պատրաստվել է մաեստրոյի 100 ամյակի շրջանակում՝ Կառավարական հանձնաժողովի որոշմամբ, ԿԳՄՍ նախարարության և Հրաչյա Պողոսյան հիմնադրամի աջակցությամբ։
Նախագծի վրա հսկայական թիմ է աշխատել Հայաստանում և Ֆրանսիայում։
Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը: Նախագծում ընդգրկված են 10 հայտնի արտիստներ Ֆրանսիայից և Հայաստանից՝ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան, Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան և Էրիկ Կարապետյան:
Երգի տեսահոլովակը արդեն հասանելի է համացանցում:

Բաց մի թողեք
Երբ աղջիկս դառնում է մեծ․ Նամակ՝ կյանքի բեմ մտնելուց առաջ, Չապլինի ծննդին՝ նրա ոճով
Եվրոպական կինոարդյունաբերությունը մեղմ ուժ է, որը արժե սուբսիդավորել. Օսկարակիր պրոդյուսեր
Աբովյանի վերադարձը հիշողության մեջ՝ կենդանի թանգարանի շնչով. Լուսանկարներ