Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 15:57-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել․ դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թ.) հանկարծամահ է եղել: Փրկարարները Ջ․ Մ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային:

Բաց մի թողեք
Դոլարային միլիոնատերեր, 29 անշարժ գույք ունեցող ընդդիմադիրներ. Ի՞նչ են հայտարարագրել ընտրացուցակների առաջատար գործիչները
Ծառի ընկնելու հետևանքով տուժած 4 ավտոմեքենաների տերերը փոխհատուցում կստանան արդյոք
Երևանում ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ Լուսանկար