«Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան»։
Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող Երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգության պայմաններում չեն տեղակայվել «Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում»,- հոխորտացել է նա։

Բաց մի թողեք
Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում
Ինչպես Պուտինի սիրելի մարզաձևը վերաբացեց դեպի միջազգային մրցումներ տանող դուռը
Թրամփը կա՛մ «օգտակար հիմար» է, կա՛մ միտումնավոր թուլացնում է Եվրոպան