Ռուսաստանի Հանրային պալատի համակարգող խորհրդի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Կարասևը Telegram-ի իր ալիքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անվանել է ««пида…с» այն բանից հետո, երբ նա ՌԴ ներկայացուցիչներին մեղադրել է Ղազախստանում մարդատար ինքնաթիռի կործանման մեջ։
Ինչպես հայտնի է, ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատների հետ՝ հունվարի 6-ին կայացած հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, որ ինքնաթիռի կործանման մեղքը «Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների վրա է դրված»։
Հանդիպման ընթացքում նա նաև պահանջել է պատժել մեղավորներին, ապահովել միջադեպի հետաքննության թափանցիկություն և «մարդկային վարքագիծ»։
Հիշեցնենք, որ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան Ղազախստանի արեւմուտքում գտնվող Ակտաու քաղաքի մոտ։ Ինքնաթիռում եղել է 67 մարդ, որոնցից 29-ը ողջ են մնացել։ Զոհվածների մեծ մասը Ադրբեջանի քաղաքացիներ են:
Դեկտեմբերի 28-ին Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել «ողբերգական միջադեպի համար»։ Հաջորդ օրը Ալիեւը մեղադրել է Ռուսաստանին ինքնաթիռի կործանման պատճառը կոծկելու փորձի մեջ։


Բաց մի թողեք
ԵՄ պաշտպանության գործակալությունը կավելացնի աշխատակիցների թիվը՝ զենքի գնման խթանման ֆոնին
«Գաղափար անգամ չունեի, որ դա տեղի կունենա». Պենտագոնի պաշտոնյաները ապշած են Լեհաստանում զորքերի վերաբերյալ Հեգսեթի որոշումից
Մելոնիի արդարադատության նախարարությունը խառնաշփոթի մեջ է, քանի որ Բեռլուսկոնիի դարաշրջանի սկանդալը կրկին ի հայտ է գալիս