Red Wings ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որը թռչում էր Միներալնիե Վոդիից Երևան, հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի օդանավակայանում, հաղորդում է REN TV-ի աղբյուրը, որը ծանոթ է իրավիճակին։
«Միներալնիե Վոդի-Երևան 4331 չվերթը վթարային վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում, պատճառը օդորակման համակարգի անսարքությունն է», – ասել է աղբյուրը։
Ինքնաթիռում եղել է 86 ուղևոր և անձնակազմի չորս անդամ, ոչ ոք չի տուժել: Մանրամասները ճշտվում են։

Բաց մի թողեք
Չեն կարողանում գրանցվել
Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ հարձակումները աճել են, ցույց են տալիս ոստիկանության տվյալները
Օրբանը Բուդապեշտից հեռացել է. կմնա Միացյալ Նահանգներո՞ւմ, թե՞ «ապաստան կստանա Մոսկվայում»