Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ վաղը առավոտից բոյկոտում են, վճարելու են միայն 100 դրամ։
«Այսօր՝ վաղ առավոտից, Երեւանի փողոցներում, հանրային վայրերում անհնազանդության ակցիաներ են անելու՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման:
Թեեւ քաղաքային իշխանությունը վերջերս հետքայլ արեց՝ թանկարժեք փաթեթներին ավելացնելով «մեկ ուղեւորությունը 150 դրամ» տարբերակը, բայց ընդդիմությունը դեմ է սրան եւ պնդում է՝ մեկ ուղեւորությունը 100 դրամից թանկ չի կարող լինել, և չեն վճարի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր՝ վաղ առավոտից, Անդրանիկ Թեւանյանը եւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, ինչպես նաեւ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը եւ իր թիմակիցները մտադիր են անհնազանդության ակցիաներ իրականացնել փողոցներում, հանրային տրանսպորտում: Քաղաքացիների հետ բոյկոտի կմասնակցի նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պահանջելով պահպանել մեկ ուղեւորության արժեքը 100 դրամ»:
Բաց մի թողեք
«Թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». Ահարոն Ասատրյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Հորադիզում. Լուսանկարներ
Փետրվարի 4-ի աստղագուշակ․ Խուսափեք ավելորդ ծախսերից
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ՝ այս անհիմն սակագներին․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն