Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Մ․-ն դիտողություն է արել նշված դպրոցի աշակերտներ 14-ամյա Է․ Հ․-ին, 14-ամյա Մ․ Մ․-ին, 14-ամյա Ն․ Տ․-ին և 13-ամյա Ա․ Բ․-ին, ինչի արդյունքում առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորելելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են դպրոցի բնականոն աշխատանքը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Համլետ Մ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ աշակերտները ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի երեխաներին հավաքել, պատմել են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է»
Մատաղիսի ավերված դպրոցն ու Ալիևների ընտանեկան լուսանկարը․ Արցախի կորսված կրթության խորհրդանիշը. Լուսանկար
Սեպտեմբերի 1 … Գիտելիքի ճանապարհին կրկին հնչող առաջին զանգի օր