ԱՄՆ վարչակազմը նախատեսում է Ռուսաստանին փոխանցել Ուկրաինայում հրադադարի մասին առաջարկը և հույս ունի Մոսկվայից դրական պատասխան ստանալ։
Այս մասին Սաուդյան Արաբիայում ուկրաինական պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Լրագրողների այն հարցին, թե նախատեսում է արդյոք Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել այդ խորհրդակցությունների արդյունքների մասին, նա դրական պատասխանեց։
«Մենք նրանց (ռուսներին) կասենք. «Սա այն է, ինչ դրված է սեղանին։ «Ուկրաինան պատրաստ է դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները, և նրանք պետք է ասեն «այո» կամ «ոչ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան պատրաստ է ընդունել 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը:

Բաց մի թողեք
Եվրոպական անվտանգություն չի լինի առանց Թուրքիայի․ Մեւլյութ Չավուշօղլու
Պուտինի վարկանիշը շարունակում է ընկնել․ հարցում
Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների ամրության հարցում ոչ ոք չպետք է կասկած ունենա. Օվերչուկ