Հասմիկ Ավագյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ:
Նա համակարգելու է սպորտի ոլորտը:
Հասմիկ Ավագյանը մանկավարժական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` ֆիզկուլտուրայի ուսուցիչ, մարզիչ:
Աշխատել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում` որպես դասախոս, եղել է հասարակական և հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչը, ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտորը:
Այս ոլորտն ավելի վաղ համակարգում էր Կարեն Գիլոյանը։


Բաց մի թողեք
Երևանում 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը
Դպրոցների և բուհերի դասաժամերի գրաֆիկը կփոխվի՞․ COP17-ի պատճառով աշակերտներն ու ուսանողները որքա՞ն կմնան տանը
Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է