Մյանմարում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1,002-ի, ևս 2,376 մարդ տուժել է, շաբաթ օրը հաղորդել Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ՝ հղում անելով Մյանմարի լրատվամիջոցներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ սպասվում է, որ զոհերի և վիրավորների թիվը դեռ կավելանա։ Փրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր՝ չնայած բազմաթիվ հետցնցումներին:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք, որ Մյանմարում 7,7 և 6,4 մագնիտուդ ուժգնությամբ 2 երկրաշարժ էր գրանցվել։ Ցնցումները զգացվել են նաև Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում, հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Բաց մի թողեք
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին