Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
Նախապես ասեմ, որ ոչ մեկը աչքիս լույսը չեն, նրանցից ոչ մեկին կողմնակից չեմ, սակայն այն ինչ կատարվեց Գյումրիում’ պիտի կատարվեր, եթե դաս չլինի ՔՊ-ի համար, ամբողջ Հայաստանում է կատարվելու։
Չցանկացան աշխատել մի այլ անորալ Բալասանյան դաշինքի հետ’ համատեղ կառավարել քաղաքը, ու գիտեք ինչու, որովհետեւ այլեւս իշխանությունը խժռել է մեջների մարդուն, մեծամտացել են անասելի։ Արդյունքում’ քրեաօլիգարխիկն առաջադրվեց, իրենց մեծամտությունն անգամ թույլ չտվեց տեսնել, որ պարտվելու են։
Այնքան չտեսան, որ անգամ նախանախընտրական փուլում մի ընտրագույն գովազդ պարգեւեցին’ ասֆալտին փռելով ու քիչ անց թքածը լիզելով բաց թողնելով։ Եթե ԱԱԾ-ն հստակ տվյալ չունի, ինչու եք մրցակցին ի սկզբանե առավելություն տալիս հենց ձեր հանդեպ։
Բուն քարոզարշավում էլ, բազմաթիվ սխալներ, անգամ իմ հարցազրույցի առաջարկն այդպես էլ անպատասխան մնաց, արհամարհվեց, որովհետեւ հիվանդությունը նույն անունն ունի’ մեծամտություն, իրավիճակին անհաղորդ լինել։
Դա ես նկատել եմ դեռեւս խորհրդարանում, ուր հազվադեպ եմ այլեւս գնում, որովհետեւ այնպիսի տպավորություն է, թե քպական պատգամավորներն այլմոլորակային են ու միայն առաստաղն են տեսնում, դահլիճից դուրս են գալիս ու թքած ունեն հանրության վրա’ լրագրողների կարգավիճակում, հարց ես ձեւակերպում, թե առավոտյան Փաշինյանն ասաց, թե մարզերից խնդիրները …, ՔՊ պատգամավորը Ծը է նետում’ չգիտես քեզ, թե իր բոսսին … Տարրական հարցեր լուծելուն անընդունակ, մինչեւ գյուղական փոքրիկ խնդրի լուծումը ասողին լսող չկա, հարգող չկա, ցավոք։
Մինչեւ չվերադառնան ելման դրություն ու աստղերից չիջնեն իրականություն, միշտ են պարտվելու այլեւս։
Բաց մի թողեք
Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի միջոցով փորձել էր պայմանավորվել հրաժարական տալ աշնանը, մերժում էր ստացել. Հարությունյան
Հայաստանում կա՞ գենդերային խտրականություն, թե՞ ոչ․ նախարարները միմյանց հետ համաձայն չեն
Ցեղասպանության զոհերի հիշատակը մանիպուլացնողի որ տեղին պետք ա լինի գիտությունը. Ղազարյան