Ապրիլի 8-ին Երևանում շտապօգնության մեքենայի վթարի հետևանքով տուժած բուժքրոջ առողջական վիճակում դրական դինամիկա կա։
Այս մասին տեղեկությունը փոխանցել է «Շտապօգնություն» ընկերության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը՝ նշելով, որ վարորդի վիճակը լավ է, քննարկվում է դուրսգրման հարցը։
«Բուժքրոջ վիճակում դրական դինամիկա կա, երեկվանից արդեն թոքերի արհեստական օդափոխության սարքից անջատել են, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Քննարկվում է պալատ տեղափոխելու հարցը. գիտակցության է եկել»,- նշել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին կանչի վայրից հետ գնալու ժամանակ՝ վաղ առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում, Թամանցիներ փողոցում շտապօգնության մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը։
Վթարի հետևանքով վարորդի կողքին նստած բժիշկը մահացել է, բուժքույրը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Բաց մի թողեք
AI-ն արդեն կարողանում է կանխատեսել սրտի կանգի վտանգը
Արտակարգ դեպք՝ Երևանում, բժիշկը հրաժարվել է բուժառուին ներարկում անել
Կեսարյան հատումների թիվը Հայաստանում աճում է