Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի առաջին նախարար Անդրեյ Կոզիրեւը հայտնվել է ՌԴ Օտարերկրյա գործակալների ռեգիստրում։
Կոզիրեւը ՌԴ ԱԳ նախարար է եղել 1990 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 1996 թվականի հունվարի 5-ը Բորիս Ելցինի նախագահության օրոք։
ՌԴ արդարադատության նախարարությունը նշել է, որ Կոզիրեւն ու ցուցակում հայտնված այլ անձինք «դեմ են արտահայտվել Ուկրաինայում ռազմական գործողությանը և կեղծ տեղեկատվություն են տարածել Ռուսաստանի Դաշնության պետական իշխանությունների կողմից ընդունված որոշումների և վարած քաղաքականության մասին»:


Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի