ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն լուրին, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունից 5 պատգամավոր միացել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին։
Վերջինս արձագանքեց սարկազմով․ «Քաշվանք, բա հիմա ի՞նչ ենք անելու, աննախադեպ մի բան չորս տարի անց… չէի սպասում, անկեղծ»։
«Գյումրեցին իր ընտրությունը կատարել է, մենք թողնում ենք գյումրեցուն իր ընտրության հետ»։
Նա շեշտեց․ «Տեր ենք կանգնում մեր ձայներին և շարունակելու ենք աշխատանքները, ի վերջո, առաջին տեղն ենք զբաղեցրել և աննախադեպ շատ ձայն ենք հավաքել»։
Անդրադառնալով մեղադրանքներին, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը փորձում է ձայն գողանալ, որպեսզի Գյումրիում իշխանափոխություն լինի՝ Սիմոնյանը նշեց․ «Ո՞ւմ գողանանք, ինչի՞ համար գողանանք, դա ի՞նչ է»։
Նշենք՝ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը հայտարարել է, թե «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը քաղաքապետի արձանագրությամբ ստանալուց հետո Ընտրատարածքային հանձնաժողովը 7 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու համար, ինչը չի արվել:
Բաց մի թողեք
Նման պնդում անողը պետք է բժշկի դիմի, քանի որ իրականությունը բոլորին հայտնի է․ Ալեն Սիմոնյան
ԱԺ այգում ազատ ձևաչափով հետաքրքիր քննարկում ծավալվեց, լսեցի երիտասարդներին հուզող հարցերը. Ալեն Սիմոնյան. Լուսանկարներ
Դիանա Գասպարյանը հրաժեշտ է տվել աշխատակազմին ու ետնամուտքով հեռացել. Լուսանկարներ