Պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանն ու քաղաքագետ Գևորգ Մելիքյանը վերլուծել են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և ներկայացրել դրանք «Համապարփակ անվտանգություն» գրքում, որտեղ հեղինակներն առաջարկում են ստեղծել համապարփակ անվտանգության համակարգ։ Հեղինակները մեկ տարի կատարել են ուսումնասիրություններ Հայաստանում ու այլ երկրներում։
Գիրքը հրատարակվել է «ԱՐԱՐ» հիմնադրամի դրամաշնորհով, հրատարակիչն է Newmag-ը: «Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանը խոսել է գրքի նշանակության մասին. «Մեր երկիրը գտնվում է մի իրավիճակում, երբ հին լուծումները այլևս չեն գործում։ Մրցույթի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի համապարփակ անվտանգության մոդելներն ու ռազմավարությունը։ Հեղինակները գործուղվել են նաև Իսրայել, նրանց փորձն ուսումնասիրելու համար։ Արդեն սկսել ենք համապարփակ անվտանգության տնտեսական բաղադրիչի հետազոտությունը, շուտով նաև կանենք սոցիալ-հոգեբանականը։ Այս գիրքը ընդգծում է այն ճշմարտությունը, որ անվտանգությունը միայն բանակի ու ուժային կառույցների խնդիրը չէ, այլ ամբողջ հասարակության, տարբեր կառույցների, պետական հաստատությունների։ Չնայած այսօրվա իշխանությունները չեն մերժում համապարփակ անվտանգության կոնցեպտը, բայց որեէ լուրջ քայլ չի արվում։ Այս կոնցեպտը կզարգացնենք այնքան, մինչև կունենանք համապարփակ անվտանգություն ունենալու քաղաքական կամք ունեցող իշխանություն»։
Գրքի երկու հեղինակները ներկայացրեցին իրենց հետազոտությունը։ Քաղաքագետ, միջազգայանագետ «Համապարփակ անվտանգություն» գրքի համահեղինակ Գևորգ Մելիքյանը ընդգծեց, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո հասկացավ, որ Հայաստանի դեմ բազմապիսի գրոհներն ըստ էության պատերազմ են առանց կրակոցների կամ հիբրիդային պատերազմներ են.
«Մեր գիրքը բաղկացած է ներածությունից ու երեք գլուխներից։ Կան նաև հայացեկարգային առաջարկներ, որ տեսնեն այն քարտեզը։ Մենք կարծում ենք, որ Հայաստանը պետք է անցնի այդ ճանապարհը, որպեսզի ունենա անվտանգային մեկ աստիճան բարձր մակարդակ։ Ներծաության մեջ ներկայացրել ենք, թե ինչու ձախողվեց Հայաստանի անվտանգային համակարգը։ Կոնտեքստի մեջ ենք դրել անվտանգային խնդիրները, թերությունները, չենք կենտրոնացել քառօրյա կամ 44-օրյա պատերազմների վրա։ Ընդհանուր ենք դիտարկել ու ամփոփել այն սխալները, որոնք արվել են, վերհանել ենք խնդիրները, որոնք լուծում չեն ստացել։
Խոսել ենք քաղաքական վերնախավի մասին, որը ռազմավարական անվտանգության պլանը հասկանալու խնդիր է ունեցել, եղել են նաև կադրային սխլաներ։ Պետական ու ոչ պետական կառույցների միջև համագործակցությունն արդյունավետ չի եղել։ Համակարգային խնդիրներ նույնպես կան։ Մենք կարծում ենք, որ քաղաքականությունը, որ եղել է 30 պլյուս տարիներին, չդիմագրավեց մարտահրավերներին, չավելացրեց ներքին ռեսուրսը, թերագնահատեցին շրջապատող երկրների ներուժը։ Խոչնդոտ է եղել նաև հետախուզական համակարգի բացակայությունը»։
Գրքի մյուս հեղինակը՝ պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը, պատմեց, որ փորձել են ձևակերպել Հայաստանի պոտենցիալ անվտանգային համակարգը, ներկայացնել տեսական, փիլիսոփայական հիմքերը.
«Տարբեր երկրներ ունեն իրենց ուրույն մոդելները։ Համապարփակ անվտանգային մոդելը բոլոր տարբերակները միավորում է մի բան՝ ուժի ու ուժի կուտակման վերաբերմունքը։ Ուժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է կամ պետությունների մայրական կաթը։ Մենք ուժի կոնցեպտը դարձրել ենք, որպես պետության ներքին վարքագծի չափման մեխանիզմ։ Մենք տվել ենք մեր սահմանումը, թե ինչ է համապարփակ անվտանգության համակարգը։ Հայաստանի պարագայում դարձրել ենք կոնստրուկտիվիստական մոտեցում։
Հաշվի ենք առել քաղաքական, աշխարհագրական, տնտեսական, ժողովրդագրական, հոգեբանական, տեղեկատվական ու ենթակառուցվածքային։ Անվտանգության համակարգը միայն ռազմական նշանակություն չունի, ու այն միայն ռազմական գործողությունների ժամանակ չէ։ Սա նշանակում է պատրաստ լիենլ կանխարգելման, լինել պաշտպանական ու նաև հարձակվողական։ Ու սա անընդհատ, հանրությունը անդադար պետք է պատրաստ լինի բոլոր տեսակի ճգնաժամերի ու արհավիրքների։ Համապարփակ անվտանգության համակարգը պետության հիմնական կմախքն է»։
Բաց մի թողեք
Ինչ փուլում է Մարտի 1-ի գործը
Կրակոցները նպատակ ունեն խաթարելու երկրի ներքին կայունությունն ու հանրային անդորրը․ Եղոյան
Տգիտության հերթական դրսեւորումն է՝ այդ մարդիկ իսկապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում աշխարհում