Այսօր ԱԺ պատգամավոր, Արթուր Սարգսյանի որդու՝ հայրիկի անունը հրող, Լավրենտի ծննդյան տարեդարձն է։ Արթուր Սարգսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից շնորհավորել է նրա 15 ամյակը։
«Շնորհավոր տարեդարձդ, Լավրենտս, տղես.
15 տարի առաջ, երբ ծնվեցիր, որոշեցինք, որ դու պետք է լինես հորս՝ անվանի շինարար, հասարակական գործիչ, Սիսիանի նախկին քաղաքապետ՝ Լավրենտ Սարգսյանի անվանակիցը: Այդ պահին գիտակցում էի, որ մեծ պատասխանատվություն եմ քեզ փոխանցում: Մյուս կողմից վստահ էի, դու ցանկացած դժվարություն պատվով հաղթահարող տեսակ ես լինելու:
Լավրենտ՝ դու գիտես, որքան եմ քեզնով հպարտանում քո արդեն ձևավորված տեսակով, գիտելիքներով՝ միշտ մարդասեր, բոլորին միշտ լավը կամեցող, Հայրենիքդ ամենից շատ սիրող, իմ զավակ: Տեսակդ անհնար է փոխել, գիտեմ: Քեզ մաղթում եմ չհուսահատվես ոչ մի դժվարությունից, ուժեղ լինես միշտ, ապրես իբրև արժանապատիվ հայորդի, Սիսիանի մեր գերդաստանի թասիբով հետևորդ ու ապրես մեր երազած Հայրենիքում:
Ծնունդդ շնորհավոր, 15 տարեկան իմ ընկեր», – Վարդաշեն ՔԿՀ-ից գրել է Արթուր Սարգսյանը։


Բաց մի թողեք
Պատրա՞ստ է Երևանը մեքենային, որի վարորդը մարդ չէ
Ի՞նչ է կուսակրոնությունը և արդյո՞ք դրա խախտումը այնպիսի «մահացու հանցանք» է
Ինչ տոն է նշում Հայ Առաքելական եկեղեցին այսօր