Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է իշխանական պատգամավորներին՝ պաշտպանելու համար կարգալույծ հռչակված քահանա Ստեփան Ասատրյանին։
Մանուկյանը նշել է, որ վերջինս եղել է չեչեն առաջնորդ Ռամզան Կադիրովի երկրպագու և հեգնանքով դիմել է իշխանականներին՝ առաջարկելով պաշտպանել «Կադիրովի մոլի երկրպագուին»։
Պատգամավորը ընդգծել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարող են մասնակցել ցանկացած իրադարձության, սակայն ոչ եկեղեցական արարողությունների։
«Խնդրում և հորդորում եմ, որ մեր հայրենակիցներից ոչ մեկին չմոլորեցնեք ու չտանեք մեղք գործելու՝ իբրև պատարագի մասնակից»,– հայտարարել է Մանուկյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին։

Բաց մի թողեք
Փաշինյանի իշխանության ներսի հակառակորդը
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել