13/11/2025

Առողջապահության ոլորտում քաոսը մեղմ է ասված

Առողջապահության ոլորտում քաոսը մեղմ է ասված։

Զանգում եմ շտապօգնություն, կանչ ամրագրում, 16։18-ին ներկայացնում, որ հիվանդը վատ է, շունչը կտրվում է։

10 րոպե անց, նորից եմ զանգում․ հարցնում, թե ուր է հասել շտապ օգնությունը։

Ի պատասխան․

– Ձեր կանչը սպասման մեջ է․

Հարգելիս դեռ որքան պետք է սպասենք։

– Չգիտեմ։

Իսկ ո՞վ գիտի

– Չգիտեմ

Նախարարը գիտի՞

– Չգիտեմ

Մոտոցիկլետներով շտապ օգնությունը ունե՞ք։

Զարմացած՝ – Մենք նման ծառայություն չունենք

Թե բա՝ բրիգադ չունենք, ծանրաբեռնված ենք։

Հետաքրքիր է ոլորտի պատասխանատուները, տեղյա՞կ են։

Չնայած, նախարարը որտեղի՞ց իմանա, Հովհաննավանքի ֆեյք տեր հայրը էդ մասին չի ասում ֆեյք պատարագի ժամանակ, ուր որ այցելում է Առողջապահության նախարարը։

Այս կիրակի էլ են Ձեզ սպասում Հովհաննավանքում, տիկին Ավանեսյան, հանկարծ գործով չզբաղվեք, ամո՞թ չի, Նիկոլի հետ շքախումբ կազմեք, հետ չմնաք հանկարծ, չնկատեն Ձեր ծառայությունները ․․․

Լավ, դեռ ինչքա՞ն պետք է մարդկանց կյանքի գնով պոպուլիզմով ու ստախոսությամբ զբաղվեք։

Ի դեպ, 16։43 է դեռ շտապօգնությունը չկա …

Արաքսյա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից