Շուրջ կես տարի է՝ Գյումրու ՔՊ տարածքային կառույցը լուծարվել է, եւ նորը չի ձեւավորվում։ ՔՊ տարածքային կառույցի նախկին ղեկավար Կարեն Սարուխանյանը երեկ մեզ ասաց, որ տեղական կառույցի լուծարման դիմումն ինքն անձամբ է ներկայացրել ՔՊ վարչություն՝ այս տարվա մայիսին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սակայն պատճառների մասին չմանրամասնեց։
Կան տեղեկություններ, որ իրականում Սարուխանյանն այնքան էլ սեփական կամքով չի լուծարման դիմում ներկայացրել` նրան դա պարտադրել են անել Գյումրու ՏԻՄ ընտրություններից, ՔՊ-ի պարտությունից եւ Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ դառնալուց հետո։
Միտք․am-ի հավաստի լուրերի համաձայն, իրականում Կարեն Սարուխանյանի վարկանիշը Գյումրիում հավասար է զրոյի։
Նախկին կառույցում, ի դեպ, ընդգրկված չէին ներկայիս մարզպետ Դավիթ Առուշանյանը, ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանը:
Մեզ ասացին, որ առաջիկայում ՔՊ նոր կառույց կձեւավորվի Գյումրիում, որը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի գործող մարզպետը։

Բաց մի թողեք
Մարզպետը տնօրենների հետ գաղտնի հանդիպում է ունեցել, հանձնարարականներ տվել
Կալասին շատ-շատ վարդերի մի փունջ առաքես
Փորձում են մեկուսացնել ու շարքից հանել մեր ամենաուժեղ, ամենավառ ներկայացուցիչներին. Արեգա Հովսեփյան