Հանրապետությունում ավարտվել են բուհերի բակալավրիատի հեռակա ուսուցման միասնական քննությունները:
«Հրապարակ» թերթը գրում է․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ներառյալ Վանաձորի ու Սիսիանի մասնաճյուղերը) այս տարի հատկացվել էր 1235 տեղ: Միասնական քննությունների արդյունքում համալրվել է այս տեղերի ընդամենը 3,7 տոկոսը:
Խայտառակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: 13 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 14 դիմորդ:
Երկրի համար կարեւոր մասնագիտությունների գծով ընդունվել է 1-2-ական դիմորդ, կամ ընդհանրապես չեն ընդունվել:

Բաց մի թողեք
Իշխանությունն ընդդիմադիրների շարքերում բազմաթիվ ականներ է ներդրել
65 հազար դոլարի դրամաշնորհ հիվանդանոցին՝ առանց հաշվետվության. Լուսանկար, Փաստաթղթեր
Ընդդիմադիրներին տանում են բանակ