Ուշագրավ է, որ երեկ Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից հետո տեղի ունեցած համառոտ մամուլի ասուլիսի ընթացքում հնչած չորս հիմնական և մեկ լրացուցիչ հարցերից երեքն Իրանի մասին էին, ընդ որում բոլոր երեքն էլ՝ հենց ամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից։
Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սա ևս մեկ ցուցիչ է այն բանի, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Իրանի հետ հարաբերությունների խնդիրը, որի համատեքստում, ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել՝ փորձելու բարձրացնել աշխարհաքաղաքական իր կշիռը և նաև ստանալ որոշակի առանձնաշնորհյալ կարգավիճակ երկու կողմերի մոտ էլ։
Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև հնարավորություններ, որոնք իրացնելը դժվարին, բայց պատվաբեր և օգտավետ գործ է, իսկ բաց թողնելն՝ աններելի շռայլություն»:

Բաց մի թողեք
Աբրբեջանը բեմադրել է Իրանի կողմից անօդաչուի հարված ու սրել է ատամները
Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր հուշում է, որ այս պահին իրական տոկոսները հետևյալն են
«Դաչա 2»-ի սոցհարցումները