ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրոպական միությունը շարունակում է ակտիվ շփումները Իրանի ղեկավարության հետ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
«Այո, շփումները շարունակվում են, ես արդեն խոսել եմ նախարարի հետ, բարձրացնում եմ բոլոր այն հարցերը, որոնք մենք ունենք։ Բոլորը շահագրգռված են այս պատերազմի ավարտով և ոչ թե սրմամբ»,- նշել է Կալլասը։
Նա այս հայտարարությունն արել է Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովից առաջ՝ ընդգծելով, որ դիվանագիտական ջանքերը շարունակվում են՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման նպատակով։
ԵՄ-ն փորձում է պահպանել երկխոսությունը տարածաշրջանի հիմնական դերակատարների հետ՝ խուսափելու հակամարտության հետագա սրումից։

Բաց մի թողեք
Զելենսկին դժգոհ է ԱՄՆ-ից
Մոլդովան մեկ տարի անց դուրս կգա ԱՊՀ-ից․ փոխվարչապետ. Լուսանկար
Վենսը Ուկրաինային զենքի ուղղակի մատակարարումների դադարեցումն անվանել է ԱՄՆ-ի նվաճումներից մեկը