19/04/2026

EU – Armenia

Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը Քուչակ – Ապարան ճանապարհին վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր. Լուսանկար

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։

Մեր տեղեկություններով` մահացողը ոստիկանական ավտոբուսին բախված մեքենայի վարորդն է: Իսկ 12 ոստիկանները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, ծանր վնասվածքներ չեն ստացել:

Մեր տեղեկություններով` նրանցից առնվազն 6-ը ոչ մի վնասվածք չի ստացել:«Մի մասի դեպքում ինքնազգացողությունն է վատացել, մյուսները վնասվածքներ ունեն, բայց ոչ ծանր: Այս պահին բուժօգնություն են ստանում»,- ասաց մեր աղբյուրը:

Իսկ 12 ոստիկանները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, արդեն դուրս են գրվել: «Բոլոր 12 ոստիկանները դուրս են գրվել հիվանդանոցից, ոչ մի լուրջ բան նրանց չի եղել, բուժզննում են անցել և վերջ»,- ասաց առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image