Ռումինացի լրագրող Ռադու Նաումը խոսել է հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուի մահվան մանրամասների մասին։ 80-ամյա մասնագետը, հիշեցնենք, շրջանառվող հրապարակումների համաձայն, մահացել է սրտամկանի ինֆարկտի հետևանքով։
Նրա խոսքով՝ Լուչեսկուի մահը հանկարծակի չի եղել։ Լրագրողը նշել է, որ մարզիչը առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որոնց մասին լայն հանրությանը չէր տեղեկացվում։ Ըստ առկա տեղեկությունների՝ դեռևս տարվա սկզբին նրա մոտ հայտնաբերվել էր արյան քաղցկեղի մի տեսակ, սակայն այդ հանգամանքը գաղտնի էր պահվում նույնիսկ մամուլից։
Նաումը նաև ընդգծել է, որ ժամանակի ընթացքում անհրաժեշտ կլինի այս թեմայի շուրջ բաց և անկեղծ խոսել։


Բաց մի թողեք
Երգն ու պարը միասին էին՝ ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով
«Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է. Լուսանկար
Ապրիլի 19-ի աստղագուշակ․ Օգտակար կլինի հանգստանալը