Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել կարիերան ավարտելուց հետ։
«Այս պահին մտածում եմ միայն ու միայն ֆուտբոլային կարիերայիս մասին։ Դա ավարտելուց հետո, ինձ թվում է, մի ժամանակ դադար կվերցնեմ։ Ուղեղս, ինչպես ասում են, պետք է մի հատ աբդեյթ անել։
Պետք է վերականգնեմ նաև մարմնիս հանգստությունը, քանի որ արդեն 20 տարի է՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլի մեջ եմ։ Այո, հանգստի հնարավորությունը անպայման պիտի լինի ու այդ հանգստից հետո միայն նոր կհասկանամ՝ ինչ պետք է անել»,- նշել է Մխիթարյանը։
«Կհասկանամ՝ մարզչի աշխատա՞նք, թե՞ ֆուտբոլային այլ գործունեություն։ Գուցե այն, ինչ անեմ, ընդհանրապես ֆուտբոլի հետ կապ չունենա։ Այս ամենը նաև կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կստանամ։ Հաշվի առնելով՝ ինչ ակումբներում եմ խաղացել, գուցե հենց այդ ակումբներից աշխատանք առաջարկեն, դեռ հստակ չգիտեմ։ Պիտի վերլուծեմ, հասկանամ՝ որն է ճիշտ ինձ համար ու նոր առաջ շարժվեմ»։

Բաց մի թողեք
Սկանդալ Եվրատեսիլում. Լուսանկար
Ֆինլանդիայի ֆավորիտը և Իսրայելը անցան Եվրատեսիլի եզրափակիչ. Լուսանկարներ
«Եվրատեսիլ 2026». Վրաստանը չանցավ․ ի՞նչ է հայտնի Հայաստանի մասնակցի մասին