Մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 15։40-ի սահմաններում Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 57-ամյա Արմեն Ս․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 21-ամյա Համլետ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և ուղևորը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմեն Ս․-ն՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն, անչափահասը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է անչափահաս վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
ԲՀԿ – Ծառուկյանը դուրս եկավ փողոց` բողոքի. ինչ է կատարվում. ՈՒՂԻՂ
Վերաքվեարկություն լինելո՞ւ է անվավեր ճանաչված երկու ընտրատեղամասերում
«Ուժեղ Հայաստան»-ը ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացնում ԿԸՀ․ Տեսանյութ