14/05/2026

EU – Armenia

Ծառի ընկնելու հետևանքով տուժած 4 ավտոմեքենաների տերերը փոխհատուցում կստանան արդյոք

Երևանում ուժեղ քամին բավականին լուրջ վնաս է հասցրել Խորենացի փողոցում կայանած մեքենաներին:

Մետաքսի մոտ քամու հետևանքով ծառեր են շրջվել ու ջարդուփշուր արել կայանած մեքենաները: Նախնական տվյալներով` վնասվել է 4 ավտոմեքենա:

Երևանի քաղաքապետարանից հավաստիացրին, որ վնասի փոխհատուցման հնարավորություն կա, սակայն այն կախված է փորձաքննության արդյունքներից․ «Քամու ուժգնության սահմանված մակարդակը եթե անցել է, ապա կիրականացվի փոխհատուցում։ Քաղաքացիները պետք է դիմում գրեն փոխհատուցման համար, եթե փորձագիտական խումբը հաստատի, ապա կիրականցավի փոխհատուցումը»։

Ինչպես իմ ավտոմեքենայի դեպքում, որ տեղի է ունեցել 2025 թ․ հուլիսի 18-ին, Ղափանցյան փողոց թիվ 4 շենքի մոտ, իհարկե Երևանի քաղաքապետարանը նախ կպահանջի դիմում գրել, ապա հետքաբանական և ապրանքագիտական եզրակացություն ներկայացնել, որոնցից յուրաքանչյուրը արժե 80 000 դրամ, այսինքն՝ 160 000 դրամ: Դրանք ներկայացնելուց հետո էլ երաշխավորված չէ, որ կտրվի փոխհատուցումը, իսկ եթե չորս տուժած ավտոմնեքենաներից որևէ մեկի սեփականատերը իր իրավունքները պաշտպանելու համար դիմի ՀՀ ընդհանուր իրավասության դաարան, ապա Երաևնի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ձեռքերը այնտեղ էլ են հասնում, ուստի դատավճիռը կլինի հօգուտ քաղաքապետարանի։

Մինչդեռ մեղավոր կողմը Երևանի քաղաքապետարանն է, ուստի իրենք պետք է ապացուցեն, թե իրենց ծառի մեղքով տուժածների փոխհատուցման գումարի չափը որքան է, ոչ թե տուժած ՀՀ քաղաքացիները։

Այդպես էր մեր դեպքում, որը փոխհատուցեց միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆոնդից։