Հունգարիայի կառավարության տասնվեց անդամները երդմամբ ստանձնել են պաշտոնները։ Արտաքին գործերի նախարար է նշանակվել Անիտա Օրբանը։ Թեև նա նախկին վարչապետի ազգանվանակիցն է, բայց որևէ ազգակցական կապ նրա հետ չունի։
Մինչ այդ ռուսաստանյան և ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել, որ թեև Վիկտոր Օրբանը ընտրություններում պարտվել է, նրա արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն «կշարունակի պաշտոնավարել՝ որպես փորձառու դիվանագետ»։
Այդ տեղեկությունը չի հաստատվել, իսկ արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում իր թեկնածությունը քննարկելու ժամանակ հայտարարել է, որ Հունգարիան այլևս «Եվրահանձնաժողովին չի խոչընդոտի, եթե այնտեղ որոշեն, որ Ռուսաստանի նկատմամբ նոր և ավելի խիստ պատժամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն կա»։
Ինչ վերաբերում է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հարցին, ապա Հունգարիայի տեսակետը, ինչպես ռուսաստանյան «Կոմերսանտն» է պարզել, «մնում է անփոփոխ, Կիևը պետք է կարգավորվի երկրի արևմտյան մարզերի էթնիկ հունգար բնակչության իրավունքների խնդիրը»։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շատ արագ է արձագանքել հունգարական կողմի հայտարարությունը։ Արտաքին գործերի նախարար Սիբիգան ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է ներկայացնել առաջարկությունների փաթեթ և շահագրգիռ քննարկումներ սկսել»։ Ի՞նչ ընթացք կունենան այդ քննարկումները, առայժմ պարզ չէ։
Հայտնի չէ նաև, թե Կիևը ո՞ւմ հետ է պատրաստվում բանակցություններ սկսել, Հունգարիայի կառավարությա՞ն, թե՞ Անդրկարպատների հունգար բնակչության ներկայացուցիչների։
Ըստ երևույթին, Մոսկվան փորձում է ներուկրաինական լարվածության նոր օջախ ստեղծել։ Մայիսի լույս 13-ի գիշերը ՌԴ զինված ուժերը դրոնային հարվածներ են հասցրել Ուկրաինայի արևմտյան տարածքներին, մասնավորապես՝ Ուժգորոդ քաղաքին, որտեղ էլեկտրական ենթակայան է վնասվել։
Ըստ տեղեկությունների, մայիսի 14-ին Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանը հրավիրվելու է Հունգարիայի ԱԳՆ, որտեղ նա «պետք է բացատրություն տա»։
Հունգարիայի վարչապետ Պետեր Մաջյարը կառավարության կազմակվորման առթիվ ելույթում երկրի արտաքին քաղաքականության մասին խոսել է շատ ընդհանուր ձևակերպումներով։ Դիտարժան է, որ մայիսի 15-ին ԱՍտանայում ծրագրված է Թուրքական պետությունների կազմակերպության «ոչ պաշտոնական գագաթաժողով»։
Հունգարիան ԹՊԿ դիտորդ անդամ է, նախկին վարչապետ Վիկտոր Օրբանը շատ սերտ կապեր ուներ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ։ Առայժմ հայտնի չէ՝ Պետեր Մաջյարը կմասնակցի՞ ԹՊԿ գագաթաժողովին, բայց մի բան, կարծես թե, իրողություն է, Հունգարիան այլեւս Ուկրաինայի հարցում այն դիրքորոշումը չի ունենա, ինչ՝ Վիկտոր Օրբանի կառավարման շրջանում։

Բաց մի թողեք
ԵՄ. ֆոն դեր Լեյենն ասում է, որ Ռուսաստանը «ծաղրում է» պատերազմը դադարեցնելու ջանքերը
Սուդետյան գերմանացիների հավաքը չեխ-գերմանական ազգայնական վեճ է առաջացնում
Մելոնիի խորը կեղծ տեսանյութերը խեղաթյուրում են Իտալիայի և Իսրայելի միջև հարաբերությունները. Լուսանկարներ