Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրիի գրասենյակներում։ Խուզարկվել են նաև հրապարակախոս, ազատամարտիկ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի բնակարանն ու գրասենյակը։
Պարզվում է, խուզարկությունների ընթացքում առգրավվել են ինչ որ փաստաթղթեր, տարբեր կրիչներ, ինչպես նաև Նախշքարյանի բջջային հեռախոսը։
Դեպքի առնչությամբ այս պահին կա 3 ձերբակալված, որոնց հետ իրականացվում են քննչական գործողություններ։ Ձերբակալվածներից երկուսը կին են՝ երիտասարդ աղջիկներ են, որոնցից մեկը ընդամենը օրեր առաջ էր դարձել չափահաս։
Ձերբակալվածների նկատմամբ ճնշումներ են գործադրվում՝ ընդհուպ մինչև կալանավորում, որպեսզի Արա Նախշքարյանի դեմ ցուցմունքներ կորզեն։ Փորձ է արվում ընտրական գործընթացների հետ կապված նոր քրեական գործի հիմքեր ձևավորել` շինծու ընտրակաշառքի գործը կարել։
Արա Նախշքարյանը այս իշխանությունների ամենախիստ քննադատներից է:

Բաց մի թողեք
Մամիկոն Ասլանյան․ Փոփոխությունները գալիս են․ Տեսանյութ
ԵԱՏՄ-ում սպասո՞ւմ են արդյոք Ադրբեջանին
Հայ Ազգային Կոնգրեսի որոշումը