Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն։
Նախարար Թորոսյանն անդրադարձել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի կիսամյակային առաջնահերթություններին, գնահատել իրականացվող աշխատանքների ընթացքը և նախանշել առաջիկա անելիքները։
Նախարարը կարևորել է սոցիալական ծառայությունների թվայնացման գործընթացի արդյունավետ իրականացումը՝ շեշտադրելով քաղաքացիների դիմումների ընդունման, մշակման ու սպասարկման առավել պարզ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ներկայացվել է նաև ԱՍՀ նախարարությունում ներդրված «Spark.work» նորարարական հարթակի կիրառման ընթացքը, ինչպես նաև վերջինիս գործառույթների ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Խորհրդակցության ընթացքում նախարար Թորոսյանը խոսել է նաև ԱՍՀ նախարարության վերանվանման նախաձեռնության մասին։ Նախարարը նշել է, որ գաղափար կա առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, իսկ Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում հետագայում ևս կլինեն փոփոխություններ։

Բաց մի թողեք
Այսօր խաղաղության առաջին տարեդարձն է․ շնորհավորում եմ բոլորիս․ Ռուբինյան․ Տեսանյութ
Հայաստանի Հանրապետությունը կարեկցանքի կարիք չունի, ունի գործընկերության կարիք․ ՀՀ-ն վստահելի գործընկեր է
Փաշինյանը զանգահարել է Ալիևին․ ինչ են քննարկել