14/07/2026

EU – Armenia

Զգուշացե՛ք. խարդախություն. «Road Police»-ի անունից կեղծ նամակներ են գալիս

SMS-ի միջոցով կեղծ տեղեկություններ են գալիս։ Մասնավորապես, «Ճանապարհային ոստիկանության» անունից ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքացին ունի տուգանք և պետք է հրատապ վճարի։

Նշվում է նաև, որ չվճարված տուգանքի վերջնաժամկետը սպառվում է 24 ժամից: Չվճարման դեպքում գործը կուղարկվի ՀԿԱԾ (ԴԱՀԿ)՝ բանկային հաշիվների ու գույքի վրա անհապաղ արգելանք դնելու, ինչպես նաև մեքենայի տեխզննումն ու հաշվառումն արգելափակելու համար:

Առցանց վճարում կատարելու համար առաջարկվում է անցնել հաղորդագրության մեջ նշված հղումով։ Հղումը նման է իրական «Road Police»-ի հասցեին, իսկ կայք մտնելիս պահանջվում է լրացնել բանկային քարտի տվյալներն ու այլ անձնական տեղեկատվություն։ Մի քանի քաղաքացի մեզ ահազանգել է, որ նույնիսկ կատարել է վճարումը։