21/07/2026

EU – Armenia

Թբիլիսիում ուժեղ անձրևը հեղեղել է փողոցները. Լուսանկար

Գիշերը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուժեղ անձրևը հեղեղել է փողոցները:

Երեկ երեկոյան անձրևը հեղեղել է Աղմաշենեբելի պողոտայի, Գլդանիի և Հավլաբարի շրջանների, Արդարադատության տան մոտակա ճանապարհները։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ամբողջ գիշեր աշխատել են եղանակի հետևանքների վերացման համար։

«Քաղաքի փողոցների և պողոտաների ենթակառուցվածքները վնասվել են, իսկ ճանապարհների հատվածները՝ ոչնչացվել։ Մաքրման աշխատանքները շարունակվում են, և համապատասխան ծառայությունները առավոտյան կսկսեն վերականգնողական աշխատանքները», – հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Blog Image