ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հավանություն է տվել միջուկաային տեխնոլոգիաների համատեղ օգտագործման մասին Սաուդյան Արաբիայի հետ համաձայնագրին, որը կարող է Էր -Ռիադին ուրանի ինքնուրույն հարստացման հնարավոր ընձեռնել»։
Այդ մասին «դիվանագիտական երկու վստահելի աղբյուրից» հայտնի է դարձել Associated Press -ին, որի տեղեկություններով «գործարքը սահմանում է 30-ամյա ժամկետ և նախատեսում է սաուդյան միջուկային ծրագրին ամերիկյան ընկերությունների մասնակցություն»։
Հեղինակավոր լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ հավանության արժանացած փաստաթուղթը «չի ներառնում երաշխիքներ, որ սաուդյան միջուկային ծրագիրը հետագայում չի վերափոխվի միջուկային զենքի ստեղծման՝ ինչպես ավելի վաղ պնդել է Վաշինգտոնը»։ Սպիտակ տունը և պաշտոնական Էր-Ռիադը դեռեւս չեն հաստատել, որ «գործարքը սզբունքորեն կայացել» է։
Եթե Associated Press-ի դիվանագիտական աղբյուրների տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա պետք է արձանագրել, որ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում առաջիկա տասնամյակների հեռանկարով ձևավորվում է ուժերի բոլորովին նոր հարաբերակցություն։ Սաուդյան Արաբիան բոլորովին վերջերս Պակիստանի հետ ռազմավական գործընկերության պայմանագիր է ստորագրել, որին ենթադրաբար միացել է նաև Թուրքիան։
Փետրվարին Հնդկաստանի վարչապետ Մոդին այցելել է Երուսաղեմ, բանակցությունների ավարտին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հայտարարել է «վեց երկրի մասնակցությամբ նոր ռազմա-քաղաքական դաշինքի» ձևավորման մասին, որին «կարող է միանալ ասիական երկու երկիր»։
Այդ ուղղությամբ քայլերի մասին առայժմ տեղեկություն չկա։ Թուրքական մամուլը, մինչդեռ, շարունակաբար ահազանգում է «Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի հակաթուրքական ռազմական դաշինքի» մասին։
ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի «միջուկային գործարքի համաձայնեցման» տեղեկությունը տարածվել է Իրանի դեմ Միացյալ Նահանգների թիրախային հարվածների ահագնացման ֆոնին։ Politico-ի տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հակված է շարունակել Իրանի հետ հակամարտությունը»։
Պարբերականը վկայակոչել է Սիրիայում Միացյալ Նահանգների նախկին հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի տեսակետը, ըստ որի՝ «Թրամփը ընտրություն չունի, քան շարունակել պատերազմը, նա չի հանձնվի, անգամ եթե ընտրություններում պարտվի»։
Խոսքը, անկասկած, Կոնգերսի միջանկյալ ընտրությունների մասին է, որ տեղի կունենան նոյեմբերի 3-ին։ Մինչ այդ, ամենայն հավանականությամբ, իրանա-ամերիկյան սկզբունքային համաձայնություն չի կայանա։
Կարգավորման, անգամ հրադադարի հաստատման ոչ մի հեռանկար չի դիտարկվում նաև ռուս-ուկրաինական պատերազմում։ ԱՄՆ նախագահը կանխատեսել է, որ ռուս-ուկրաինական կարգավորումը տեղի կունենա մինչև իր պաշտոնավարման ավարտը։
Անցյալ տարի նա Ռուսաստանի նախագահ Պուտինին Ալյասկայում հանդիպել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ գագաթաժողովից ուղիղ մեկ շաբաթ հետո։ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարել է, որ Անքորիջում «պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, եղել են քննարկումներ»։
Թրամփը և Պուտինը նաև Հարավային Կովկա՞սն են քննարկել։ Միլլի մեջլիսի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկավը կարծում է, որ «հավասարակշռություն պահելու համար ԱՄՆ Կոնգրեսը պետք է չեղյալ ճանաչի «Ազատության աջակցության» Ակտի 907-րդ ուղղումը և արտոնի Ադրբեջանին ամերիկյան սպառազինությունների վաճառքը»։
Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ համագործակցությունը «հավասարակշռելու» մասին է։

Բաց մի թողեք
Լավրովի և Ռուբիոյի հանդիպումն ավարտվեց 35 րոպե անց․ ի՞նչ է հայտնի. Լուսանկար
ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից. Լուսանկար
«Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ