25/07/2026

EU – Armenia

Նոր Հաճընի մուտքի մոտ բախվել են 2 «Chevrolet», «ԳԱԶ 2410» և «Shacman», բժիշկները պայքարում են մեկի կյանքի համար․ Լուսանկար

Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 10։00-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճըն ավտոճանապարհին, Նոր Հաճըն քաղաքի մուտքի մոտ, բախվել են 2 «Chevrolet» մակնիշի, «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները և «Shacman» մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, մյուսը՝ «Նաիրիի» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր, մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image