ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հայտարարել է, որ դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ։
Նա նշել է, որ իր դիմումում ներկայացրել է որոշման պատճառները, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, որոնք, ըստ նրա, խոչընդոտել են նախարարի խորհրդականի լիազորությունների լիարժեք իրականացմանը։
Անտոնյանի խոսքով՝ աշխատանքային մեկուսացման պայմաններում ինքը չի կարողացել արդյունավետ իրականացնել այն պարտականությունները, որոնց համար ստանձնել էր տվյալ պատասխանատվությունը։
Նա նաև նշել է, որ իր որոշման հիմքերի և իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ցանկացողները կարող են ծանոթանալ նախարարին ներկայացված իր պաշտոնական դիմում-զեկուցագրին։


Բաց մի թողեք
Աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի աշխատելու. ստացվել է 1141 հայտ․ Փաշինյան
Եթե համալսարանը հրաժարվում է նման մասնագետից, ապա դա պարզապես կադրային փոփոխություն չէ
Առկա ուսուցման մեջ ընդգրկված անձինք ևս հնարավորություն կունենան դառնալ ինքնազբաղվածության խթանման ծրագրի շահառու