Ազգային ժողովի նիստի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը քննադատել է իշխանությունների արտաքին քաղաքական մոտեցումները և ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ նախընտրական ամբողջ քարոզարշավը կառուցված է եղել հակառուսական ուղերձների շուրջ, իսկ իշխանությունն այսօր կանգնած է լեգիտիմության խնդրի առաջ։ Պատգամավորը նաև պնդել է, որ շուրջ 60 հազար ձայն փաստացի անտեսվել է, ինչի հետևանքով, ըստ նրա, չպետք է զարմանալի լինի, որ Ռուսաստանի ղեկավարությունը չի շնորհավորել Հայաստանի վարչապետին։
Ֆարմանյանը նաև անդրադարձել է իշխանությունների՝ ինքնիշխանության մասին հայտարարություններին՝ նշելով, որ դրանք չեն համընկնում գործնական քայլերի հետ։ Նրա գնահատմամբ, եթե իշխանություններն իսկապես առաջնորդվում են ինքնիշխան քաղաքականությամբ, ապա անհասկանալի է, թե ինչու է վարչապետը փորձել հանդիպում նախաձեռնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, ինչպես նաև հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որոնք, պատգամավորի խոսքով, ցանկալի արդյունք չեն տվել։

Բաց մի թողեք
Հիմա պատրաստվում ենք պատերազմի՞
Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
Ասեմ՝ որն է ամենավտանգավորը