06/08/2026

EU – Armenia

Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի հարցը. Մելոյան

2026 թվականի սեպտեմբերի 15-ին, ժամը՝ 11։00-ին, Սահմանադրական դատարանը քննելու է ԹՐԻՓՓ-ի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Այս մասին հայտնում է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Մելոյանը։

«Նաեւ այսօր կայացել է Արարատ Միրզոյանի եւ խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի համդիպումը, որին ներկա է գտնվել նաև Թրանս-Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ եւ ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՀ-ում մի քանի խոշոր ընկերությունների իրական շահառու Կոնստանտին Սոկոլովը»,- գրել է Մելոյանը: