Օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։00-ի սահմաններում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին, դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Mercedes GLS» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Գրիգոր Կ․-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 անչափահաս երեխաներ և նրանց մայրը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։


Բաց մի թողեք
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշներին․ նախնական տեղեկությամբ վարորդը հանկարծամահ է եղել. Լուսանկար
Ռուսաստանից գազ չստանալու դեպքում Հայաստանը գազ չի ունենալու ընդհանրապես. Տեսանյութ
Համ հոսանքի ենք անցնելու, համ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան