12/08/2026

EU – Armenia

Մոսկվան Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցը համարում է փակված և Վրաստանին հորդորում է ․․․

Մենք այդ երկիրը՝ Ռուսաստանը, պսակազերծել ենք որպես օկուպանտ, որ մեր հանդեպ հանցանք է գործել։ Բոլորին հայտնի է, որ մեր երկու տարածքները Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված են, կատարվել են ռազմական հանցագործություններ։

Այդ մասին, ինչպես տեղեկացրել է saqinform-ը, օգոստոսի 11-ին լրագրողներին ասել է Վրաստանի նախագահ Կավելաշվիլին՝ ի պատասխան հարցի, թե ինչո՞ւ իշխանությունները «վախենում են տալ օկուպանտ երկրի անունը»։

Ռուս-վրացական պատերազմի տարելիցին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին կոչ է արել երկրի «ինքնիշխան տարածքից օկուպացիոն զորքերը դուրս բերել»։ Այդուհանդերձ, վարչապետ Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանում «ռուսաֆոբիա է ներդրվում, ինչը հակասում է ազգային շահերին»։

Վրաստանի նախագահը լրագրողներին նաև ասել է, որ նախկին իշխանությունները, որ պետության և ժողովրդի առջև պատասխանատվություն էր կրում, «թույլ են տվել անմտածված արարք և սեփական ժողովրդի հանդեպ հանցանք գործել»։

Ըստ Կավելաշվիլիի, ընդդիմությունը «փորձում է թույլ չտալ, որ ժողովուրդը պատերազմի մասին ճշմարտությունը իմանա»։

Վրաստանը խորհրդարանական կառավարման երկիր է, նախագահը միայն ներկայացուցչական պաշտոնյա է, իսկ գործադիր իշխանությունը իրականացնում է կառավարությունը՝ խորհրդարանում «Վրացական երազանք» կուսակցության մեծամասնության աջակցությամբ։

Դիտարժան է, որ ոչ իշխող կուսակցությունը, ոչ նրա խորհրդարանական խմբակցությունը ռուս-վրացական պատերազմի տարելիցի առթիվ հրապարակային հայտարարություն չեն տարածել։

«Հիմա դուք հասկացաք, թե ես ինչ ասացի, չէ՞ որ դուք ասում էիք, որ ես չեմ կարող Ռուսաստանի անունը տալ, ահա ես խոսեցի Ռուսաստանի և առկա իրավիճակի մասին»,- լրագրողների հետ շփումը ամփոփել է Վրաստանի նախագահը։

Ակնհայտ է, կարծես, որ պաշտոնական Թբիլիսին Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացումից հետեւողականորեն ձեռնպահ է մնում։ Մոսկվան Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հարցը համարում է փակված և Վրաստանին հորդորում «չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրել և սահմանազատում իրականացնել»։