Ադրբեջանում հարսանիքի պատրաստությունները վերածվել է քրեական գործի եւ դատական պրոցեսների։ Տեղի գյուղերից մեկում հարսանիքի նախապատրաստությունների ժամանակ, հարսանքավոր ընտանիքի ազգականուհին, ըստ ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների, գալիս է օգնելու հարեւան գյուղից։
Աշխատանքների ժամանակ, ինչ որ պահի կինը մնում է մենակ սենյակում եւ տեսնում է նորապսակների համար նախատեսված ոսկեղենը։ Չի կարողանում դիմանալ գայթակղությանը։ Դրանք փաթաթում է կոնֆետների թղթերի մեջ եւ հանգիստ վերցնելով՝ տանում իր հետ՝ վերադառնալով տուն։
Արդեն տուն վերադառնալուց հետո՝ նա գողացված ոսկեղենը պահում է Կուր գետի մոտ եղած քարերի մեջ, որպեսզի չգտնվի։ Հարսանքավորները շուտով նկատում են ոսկեղենի կորուստը եւ դիմում են իրավապահներին։ Արդեն հաջորդ օրը կինը հայտնաբերվում է իր գյուղում եւ ձերբակալվում։ Հարցաքննության ժամանակ նա պատմում է ամեն բան, խոստովանում եւ ցույց տալիս գաղտնարանի տեղը։ Ոսկեղենը վերադարձվում է տերերին։ Դատարանը նրան դատապարտում է 9 ամսվա ազատության սահմանափակման։ Նա կրելու է էլեկտրոնային թեւնոց եւ հետեւելու է պարետային ժամի։

Բաց մի թողեք
Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն. Դատախազությունը մանրամասնել է. Տեսանյութ
Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար դոլար հափշտակած անձինք
«Տիզը» մահացավ, մյուս 3 «գողականներն» արդարացվեցին․ ինչ եղավ «Զոն նայող Անդուլիկի» գործով. Լուսանկար