13/08/2026

EU – Armenia

ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողի դի է հայտնաբերվել

Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

«Առավոտյան իրադրությունը քննարկել ենք պաշտպանության նախարարի հետ: Այսօր և առաջիկայում կլինեն որոշակի կադրային լուծումներ այն մարմիններում, որոնք անմիջապես պատասխանատու են այդ խնդրի համար»:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում բանակում արձանագրված մահվան դեպքերին և այդ մասով պաշտոնյաների շրջանում անհատական պատասխանատվություն սահմանելուն:

«Որոշումը կայացրել եմ արդեն, Ռազմական ոստիկանությունում փոփոխություն կունենանք, բարոյահոգեբանական ապահովման վարչությունում փոփոխություն կունենանք, նաև մանրամասն կվերլուծենք, թե ինչու այդ ուղղությամբ մեր գործադրած ջանքերը մեզ համար ցանկալի արդյունքներ չեն տալիս, և հետևությունների կգանք:

Այո՛, անհատական պատասխանատվություն պետք է լինի:

Իմ գնահատականն այն չէ, որ այս իրադրությունում ԳՇ պետը և պաշտպանության նախարարը բավարար ջանքեր չեն գործադրում խնդիրը լուծելու համար»,- նկատեց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով: ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: