ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը քննադատել է ՔՊ-ական պատգամավորի կողմից «թքած ունենալու» արտահայտության օգտագործումը՝ ընդգծելով, որ իշխանության ներկայացուցիչները նման ձևակերպումներից պետք է խուսափեն։
Վարդևանյանի խոսքով՝ վերջին ութ տարիների ընթացքում իշխանությունը կրում է տեղի ունեցած ծանր իրադարձությունների քաղաքական պատասխանատվությունը, և այդ տարիները հասարակության համար ուղեկցվել են բազմաթիվ ողբերգություններով ու հազարավոր զոհերով։
Ընդդիմադիր պատգամավորը հատկապես անընդունելի համարեց այդ արտահայտության կիրառումը՝ հիշեցնելով պատերազմի զոհերի ընտանիքների և նրանց անցած ծանր փորձությունների մասին։
Նա ընդգծեց, որ նման բառապաշարը կարող է ցավալի հիշողություններ արթնացնել այն մարդկանց մոտ, որոնք առնչվել են զոհված զինծառայողների մարմինների և մասունքների հետ կապված ողբերգական դեպքերին։
«Եկեք՝ էդ բառակապակցությունը էս նիստերի դահլիճից հեռու պահեք»,- հայտարարել է Վարդևանյանը՝ կոչ անելով խորհրդարանական քննարկումներում ավելի զգույշ և պատասխանատու ձևակերպումներ օգտագործել. «Մարդիկ կարող է լինեն, որոնք հիշեն մեր զոհված հերոսների դիերը, մասունքները՝ սառնարանում, գետնին գցված»:

Բաց մի թողեք
Ի՞նչն էի սխալ ասում
Պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը․ Ղամբարյան
Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան