Օգոստոսի 16-ին, Վայոց ձորի մարզում ժամը 16։35-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Հովհաննես Տ․-ն իր վարած «Lexus LX470» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։


Բաց մի թողեք
Թաղման նպաստի նոր կանոնները
Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ
Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան