«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը կոչ է արել արգելել միգրանտների զբաղվածությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ կրթության, առողջապահության և ուղևորափոխադրումների ոլորտներում։
«Մենք պետք է արգելենք միգրանտներին աշխատել սոցիալական ոլորտներում։ Շատ մարզեր արդեն դա արել են։ Նրանք ոչ մի գործ չունեն կրթության, առողջապահության կամ մեր քաղաքացիներին տաքսիներով տեղափոխելու մեջ», – ՏԱՍՍ-ին ասել է Միրոնովը։
Քաղաքական գործչի խոսքով՝ որոշ օտարերկրյա աշխատողներ բավարար չափով չեն տիրապետում ռուսերենին։ Նա նաև մեղադրել է օտարերկրյա տաքսու վարորդներին քաղաքին անծանոթ լինելու և երթևեկության կանոնները խախտելու մեջ։
Միրոնովը նաև առաջարկել է հրաժարվել օտարերկրյա աշխատողների համար գործող արտոնագրային համակարգից և անցնել միգրանտ աշխատողների կազմակերպված հավաքագրմանը։
Նա նշել է, որ որոշ միգրանտներ կարող են իրականում չաշխատել արտոնագիր ստանալուց հետո, ուստի, նրա կարծիքով, գործող մեխանիզմը պետք է փոխվի։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ռուսաստանում պարբերաբար թարմացվում են խստացված օրենքները միգրանտների, այդ թվում՝ հայերի դեմ։

Բաց մի թողեք
«Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բшխվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր. Լուսանկար
Սուպերմարկետը ՔՊ-ական քաղաքապետին է գովազդում
Երևանում անցկացվող այս աղանդավորական միջոցառման պատերին հայերեն գեթ մեկ բառ չկա. Լուսանկար