Օգոստոսի 19-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 12:20-ի սահմաններում «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Հ. Աբրահամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 10-ամյա աղջկա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։



Բաց մի թողեք
Վթար՝ Գեղարքունիքում, «Mercedes»-ը գազալցակայանում բախվել է «ՎԱԶ»-ին, ապա լիցքավորման սարքավորմանը. Լուսանկար
Ողբերգական դեպք, Սևանի տներից մեկում հայտնաբերել են ծխահարված տղամարդու մարմին
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ