Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկզբում նախատեսում էր հանդիպել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի հետ օգոստոսի 25-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ, սակայն ավելի ուշ չեղարկեց հանդիպումը։
Այս մասին «Ագենստվո»-ին հայտնել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռատկլիֆը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը հնարավորինս շուտ համաձայնության գալ պատերազմը դադարեցնելու հարցում՝ նշելով, որ Ռուսաստանի ռազմական և տնտեսական վիճակը վատթարանում է։
Մոսկվայում ԿՀՎ տնօրենը հանդիպել է Անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի և ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ։
Հանդիպումներից մեկից հետո զրույցի բովանդակությունը փոխանցվել է Պուտինին, որից հետո Կրեմլը չեղարկել է նախատեսված հանդիպումը։
Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Ռատկլիֆը Բորտնիկովին «մռայլ գնահատական» է տվել Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել խաղաղության բանակցություններ սկսել։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի